Հրանտ Մարգարյան, Վախենամ` Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ցանկանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը 8 սեպտեմբերի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ցանկանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «արդյոք նա փոփոխություններ է տեսնում փաստաթղթային հաստատումների տեսակետից, որոնք անհանգստությունների առիթ են տալիս»: «Մենք դեմ էինք ղարաբաղյան հակամարտության լուծման այն տարբերակին, որն առաջարկում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ընդգծել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: Նրա խոսքով, Դաշնակցությունը դեմ է ինչպես մադրիդյան սկզբունքներին, այնպես էլ Կի-Ուեստեում ձեռք բերված պայմամավորվածություններին: «Կարեւոր չէ, թե ով է գործում սխալը: Կարեւոր է, որպեսզի այդ սխալը թույլ չտան»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |