Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստան առաջինը ժամանել է Իսրայելի հավաքականը, երեկոյան կժամանեն ադրբեջանցիները 8 սեպտեմբերի 2009 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ձյուդոյի երիտասարդական հավաքականը այսօր ժամանել է Երեւան, որտեղ սեպտեմբերի 11-ից 13-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (մինչեւ 20 տարեկան): Իսրայելի հավաքականըառաջնությունում կներկայացնեն հինգ մարզիկներ, այդ թվում երկու աղջիկներ: Իսկ Իսրայելի պատվիրակությունը բաղկացած է ինը հոգուց:Այսօր Երեւանի ժամանակով 21:30 Բաքու - Թբիլիսի - Երեւան չվերթով Հայաստան է ժամանելու Ադրբեջանի 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը, այդ թվում` հինգ մարզիկ: Առաջնությունում Ադրբեջանի հավաքականը ներկայացնելու են Իլհար Մուշքիեվը (55կգ), Ռասիմ Ասադուլլաեվը (60կգ), Ֆագան Էմինողլուն (66կգ), Ռամին Գուռբանովը (81կգ) եւ Էլմար Գասիմովը (100կգ): Իսկ կգլխավորի Ադրբեջանական պատվիրակությունը անձամբ Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի եւ այդ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեքպերովի հարազատ եղբայր Էլշադ Ալեքպերովը: Ադրբեջանի պատվիրակությունը կհանգրվանի «Կոնգրես» հյուրանոցում` Երեւանում, հենց նույն հյուրանոցում են հանգրվանելու նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հավաքականները: Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն պատվիրակություններ 40 երկրներից, որոնցից ամենամեծը կլինի վրացականը` 28 հոգանոց կազմով, իսկ ամենափոքրը` ալբանականը (ընդամենը 2 հոգի): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |