Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35% 8 սեպտեմբերի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - «Թուրքերը մոռացել են Եվրոպայի մասին: Չափազանց երկար ժամանակ էր, որ ոչինչ տեղի չէր ունենում, եւ ԵՄ մտնելու հեռանկարներն օրեցօր նվազում են»,- այդպես է իրադրությունը գնահատում թուրք փորձագետ Ջենգիզ Աքթարը: Հարցումների տվյալներով, Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35%, եւ դրա գլխավոր պատճառը առաջատար եվրոպական առաջնորդների արտահայտած միտքն է այն մասին, որ նրանք պետք չեն Եվրոպային: «Սկզբում Անգելա Մերկելը արտահայտվեց Թուրքիայի հետ «արտոնված հարաբերությունների» կողմից, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող լիիրավ անդամ լինել,- ենթադրում է International Crisis Group վերլուծաբան Հյու Պոուպը:- Այդ գաղափարը 2007-ին յուրացրեց նաեւ նախագահ Սարկոզին»: Օգոստոսյան հարցման արդյունքներով, թուրքերը Ֆրանսիային սպառնալիք են համարում իրենց երկրի շահերի համար, եւ հարցվածների միայն 0,64% է Գերմանիային բարեկամական երկիր համարում: «Թուրքիայի ԵՄ ինտեգրվելու գործընթացը գլխավոր նպատակ է մնում միայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության համար, այն էլ հիմնականում միայն բանավոր. Արդարության եւ զարգացման կուսակցությունը հիասթափված է այն բանից, թե ինչ է ստացել ԵՄ-ից ի պատասխան իր ջանքերի»,- գրում է ABC թերթը: Հրատարակությունը մեջբերում է ընդդիմության առաջնորդներից մեկի` Գյուրսել Թեքինի խոսքերն այն մասին, որ եվրոպացիները թուրքերին թելադրում են, թե ինչը եւ երբ անել, ինչին թուրքական հասարակությունը բավական բացասաբար է արձագանքում: Թուրքիայի շատ բնակիչների կարծիքով, «ազգային ինքնության կորուստը» եւ այլ զոհեր, որոնք անհրաժեշտ են ԵՄ մտնելու համար, դրան չարժեն; իրենց երկրի` միություն մտնելու համար գլխավոր արգելքը նրանք համարում են «պատմական նախապաշարմունքները» եւ «կրոնամշակութային տարբերությունները»: «Եթե ԵՄ-ն կոնկրետ ժամկետներ սահմաներ, թուրքերը կրկին կօժանդակեին մտնելու գաղափարը»,- գտնում է Թեքինը: Սակայն դա, ըստ երեւույթին, մոտ ապագայում լինող բան չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |