Սթար սուպերմարկետում մեկնարկում է «Միշտ ցածր գին» ծրագիրը 8 սեպտեմբերի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Սթար» ընկերությունը ցանցի վերակազմակերպման ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է նպատակաուղղվածություն գնորդների պահանջների առավելագույն բավարարմանը, անց է կացրել վերլուծություն, որի համաձայն, մարդկանց 90 տոկոսը գների ընդունելի մակարդակը չափազանց կարեւոր գործոն է համարում ամենօրյա սպառման ապրանքներ գնելիս: «Հաշվի առնելով այդ գործոնը` «Սթարը» որոշում է կայացրել նոր գնային ռազմավարությամբ համալրել իր փրոմոակտիվությունը», - տեղեկացրել է «Սթարի» կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը: Նրա խոսքերով, ի լրումն կանոնավոր գնային ակցիաների` ցանցի սուպերմարկետների աշխատանքում ներդրվել է հատուկ փրոմո-ծրագիր` «Միշտ ցածր գին» անվանումով: Դրա էությունն առաջարկվող ապրանքատեսականու գների մշտական եւ հետեւողական պահպանումն է միջին շուկայականից ցածր մակարդակում: Ռազմավարության հիմք են դարձել զանգվածային սպառման հիմնական ապրանքների 120 անվանումներ` սպառողական զամբյուղում ներառված սոցիալապես նշանակալի եւ բրենդային ապրանքներ, որոնք «Սթարի» գնորդների շրջանում առավել ժողովրդականություն վայելող եւ պահանջված ապրանքներ են: «Նման համակարգի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք մեզ մոտ կգտնի իր ապրանքը, որը համապատասխանում է իր պահանջներին եւ հնարավորություններին», - ընդգծել է Ն. Ավետիսյանը: Հիշեցնենք, որ «Սթար» ընկերությունն արդեն ավարտել է միջազգային ստանդարտների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը նպատակաուղղված աշխատանքների մի մասը` զարգացման նոր որակական մակարդակի ապահովման նպատակով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |