Եվրոխորհրդարանում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով կանցնի 8 սեպտեմբերի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրոխորհրդարանի շենքում տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD), ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:Համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» համաժողովը կանցնի Եվրոխորհրդարանում գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Էլմեր Բրոկի հովանավորությամբ եւ կփորձի ԵՄ պաշտոնյաներին բացատրել, որ անցագործության հերքումը «արտահայտման ազատության այլասեռում է եւ սպառնալիք է ժողովրդավարական հասարակությունների հիմքերի համար»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |