ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նոր Ընտրական օրենսգիրքը, վերջերս ընդունված երկրի խորհրդարանի կողմից, բավարար հիմք է ստեղծելերկրում առաջիկա նախագահական ընտրությունները կասկածի տակ դնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ասվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Ասիմ Մոլլազադեի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլու այսօր Սթրասբուրգում տարածած հայտարարության մեջ: Նրանց խոսքերով, Ընտրական օրենսգրքում հաշվի չի առնված ընդդիմության կարծիքը, ինչը կառավարող կուսակցությանը թույլ է տվել ընտրական հանձնաժողովներում ստանալ ձայների երկու երրորդը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---