«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՆ ԿՈՒԲԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ13 ապրիլի 2002 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Անհանգստացած Կուբանում ստեղծված այնտեղ բնակվող հայերի իրավունքներին առնչվող իրավիճակից` «Ռուսաստանի հայեր միության» ղեկավարությունը որոշում է ընդունել ապրիլի 22-ին այցելել Կրասնոդարի մարզ եւ բանակցել տեղի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալության թղթակցին Միության լրատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, պատվիրակությունում, որը կգլխավորի կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը, կընդգրկվեն Ռուսաստանի հարավային տարածաշրջանների եւ Մոսկվայի գիտության եւ մշակույթի մտավորականության հայտնի ներկայացուցիչները: Միության առաջնորդները հուսով են, որ այցը կօգնի վերացնել լարված իրավիճակը մարզում եւ կասեցնել տարբեր առիթներով պատրաստվող այնտեղ բնակվող հայերի զանգվածային արտաքսումը: Հիշեցնենք, որ համաձայն ռուսաստանյան աղբյուրների, Կուբանից հայերի վտարման գաղափարի նախաձեռնողը Մարզի մարզպետ Աքսանդր Տկաչովն է, որի դրդմամբ, շրջանցելով դաշնային օրենսդրությունը, ընդունվել են մի շարք օրենքներ` ուղղված միգրացիոն վարչակարգի ծայրահեղ խստացմանը: Տկաչովը արդարացնում է իր գործողությունները իբրեւ թե նախագահ Պուտինի կողմից աջակցությամբ, սակայն Ռուսաստանի ղեկավարի վարչակազմը հերքել է դա` հայտարարելով, որ նախագահը «Տկաչովին չի թույլատրել խախտել դաշնային օրենսդրությունը»: Ինչպես ունեցած տվյալներով տեղեկացրել է Գայանե Աբրահամյանը , մարզպետը, հայերի վտարման վերաբերյալ, որոշել է բանակցություններ վարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նա է խոստովանում, «Անդրկովկասում հանրապետության բարեկամական դիրքերի պահպանման համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |