Ռուբեն Աղանբեգյանը դարձել է «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության նախագահը 8 սեպտեմբերի 2009 - 22:45 AMT PanARMENIAN.Net - «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, «Ռենեսանս ներդրումների կառավարում» վարչության նախագահ Ռուբեն Աղանբեգյանը նշանակվել է «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության նախագահ, հաղորդում է rcb.ru-ն: Աղանբեգյանի նշանակումը ուղեկցվում է ներդրումային ընկերության շրջանակներում նրա լիազորությունների ու գործառնությունների զգալի ընդլայնմամբ: Դա, առաջին հերթին, կապված է վերջին տարում շուկայում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների հետ: Ներկայումս ներդրումային ընկերության գլխավոր շեշտը դրվելու է հաճախորդների հարաբերությունների հզորացման եւ նոր բիզնեսի ներգրավման գործում արդյունավետության բարձրացման վրա: Մեկնաբանելով այս նշանակումը` «Ռենեսանս գրուպի» վարչության նախագահ Սթիվեն Ջենինգսն ասել է. «Վերջին տարիներին Ռուբեն Աղանբեգյանը գլխավորել է խմբի ամենահաջողակ ստորաբաժանումներից մեկը` ներդրումային-բանկային բիզնեսը ՌԴ-ում: Հիմնականում նման հաջողությունը բացատրվում է Աղանբեգյանի անձնական ներդրմամբ: Նրա բազմամյա փորձը կնպաստի Խմբի ծառայությունների վաճառքի նոր մոդելի ձեւավորմանն ու «Ռենեսանս կապիտալի» հաճախորդային բիզնեսի բարձրացմանը նոր մակարդակի»: Ռ.Աղանբեգյանը «Ռենեսանս կապիտալի» տնօրենն էր ՌԴ գծով 2007 թվականից ի վեր: 2009թ. հունվարին նա նշանակվել է «Ռենեսանս ներդրումների կառավարում» վարչության նախագահ: Աղանբեգյանը կպահպանի այդ պաշտոնը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |