Երեւանի համագործակցությունը քույր քաղաքների հետ կխորանա 8 սեպտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - «Ավելի կոնկրետ, գործնական քայլեր է հարկավոր ձեռնարկել Երեւանի եւ նրա քույր քաղաքների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետությանդեսպան Տոդոր Ստայկովի հետ հանդիպման ժամանակ: Դեսպան Ստայկովը բարձր է գնահատել քայլերը, որոնք ձեռնարկում են քաղաքային իշխանությունները մայրաքաղաքը բնակչության համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Նա նշել է, որ Երեւանն ու Սոֆիան համագործակցելու մեծ հնարավորություն ունեն ինչպես երկու մայրաքաղաքների կառավարման փորձի փոխանակման, այնպես էլ կոմունալ տնտեսության, բնապահպանական, տրանսպորտի, մշակութային եւ այլ ոլորտներում: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նշելով երկու մայրաքաղաքների միջեւ կապերն ընդլայնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ընդգծել է, որ պատրաստ է նպաստելու ցանկացած ծրագրի, որն օգուտ կբերի Երեւանին ու երեւանցիներին, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |