Հայաստանում մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը 8 սեպտեմբերի 2009 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը: Ծրագրին մասնակցում են շուրջ 40 սփյուռքահայ երիտասարդներ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից (Թբիլիսիից, Բաթումիից): Ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերն ընդունելու համար: Նա նշեց, որ հայաստանցի եւ սփյուռքահայ հասակակիցների հետ շփումը ուրախություն եւ հրճվանք է պատճառել ծրագրի նախորդ փուլերի մասնակիցներին: Հ.Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այս փուլի մասնակիցները եւս ավելի կկապվեն Հայրենիքին: «Դուք շարունակելու եք լինել այն երկրի լավ քաղաքացին, որտեղ ապրում եք, բայց հոգով, սրտով եւ մտքով միշտ լինելու եք Հայրենիքում», - ընդգծեց տիկին նախարարը:Շեշտելով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը իրենց երկրորդ տունն է, նա հավաստեց, որ նախարարության աշխատակիցները պատրաստ են իրականաություն դարձնել ծրագրի մասնակիցների ցանկությունները: Հ. Հակոբյանը երախտիքի խոսքեր ուղղեց սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալող ընտանիքներին, ինչպես նաեւ Երեւանի քաղքապետարանին եւ վարչական շրջանների ղեկավարությանը` ծրագրի իրականացմանը լավագույնս մասնակցելու համար: Նա սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց Հայրենիքում լինելու ընթացքում խոսել հայերեն եւ մաղթեց Հայրենիքի նկատմամբ անսահման սեր, որպեսզի «տան զգացողությունը» հավերժ ուղեկցի նրանց: Ինչպես գիտենք, ծրագրի նպատակն է Հայաստան-հայրենիքը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մեջ հայրենադարձությանը, արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայրենիքի պատմամշակութային արժեքներին, հայ ընտանիքին, հայաստանյան ավանդույթներին եւ սովորույթներին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է դեռեւս 2009թ. հուլիսին, որի ընթացքում յուրաքանչյուր ամիս նախապես ձեւավորված 14-25 տարեկան սփյուռքահայ երիտասարդների 3 խումբ 2 շաբաթով հաջորդաբար հյուրընկալվում է հայաստանաբնակ հայ ընտանիքներում: Ինչպես նախորդ երեք փուլերի ընթացքում, այս անգամ էլ երիտասարդները կմասնակցեն հայրենագիտության, հայկական պարի դասընթացներին, կայցելեն թանգարաններ պատկերասրահներ, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, տեսարժան վայրերին` ե'ւ մայրաքաղաք Երեւանում, ե'ւ Հայաստանի մյուս մարզերում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |