Մոսկվայում հուշարձան կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 9 սեպտեմբերի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկովյան քաղաքային Դումայում կայացել է Մոնումենտալ արվեստի հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը դիտարկել է մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախմբի կանգնեցման առաջարկը, որը ստացվել էր Ռուսաստանի Հայերի Միությունից: Հանձնաժողովի անդամների կարծիքով, հաշվի առնելով նախաձեռնողների` հուշարձանի կանգնեցման ֆինանսական պարտավորություններն իրենց վրա վերցնելու պատրաստակամությունը, նպատակահարմար է Մոսկովյան քաղաքային Դումային խորհուրդ տալ դրա կանգնեցման մասին առաջարկը ներառել «Քաղաքային նշանակության մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործությունների կանգնեցման մասին առաջարկների ցուցակի» մեջ:Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախումբը կարող է տեղակայվել Նոր-Նախիջեւանյան կառուցվող տաճարային համալիրի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսական թեմի տարածքում (Տրիֆոնյան փողոցի եւ Օլիմպիական պողոտայի հատման մասում), հաղորդում է Regions.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |