Հայկական գրքերը Մոսկվայում XXII գրքի տոնավաճառին մրցանակներ են ստացել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է XXII Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էր նաեւ Հայաստանը: «Տիգրան Մեծ» տպագրատունը «Գրքի արվեստ» մրցույթում I աստիճանի դիպլոմներ ստացավ Վահան Խաչատրյանի «Գույնը XIV-XIXդդ. հայկական ճարտարապետության մեջ» գրքի պատրաստման եւ հրատարակման («Արտ-գիրք» անվանակարգ) եւ Գագիկ Բաղդասարայնի «Երեւան» ալբոմի պոլիգրաֆիկական հրատարակության բարձր մակարդակի համար («Տպագրված է համագործակցությունում» անվանակարգ): «Տարվա գիրք» ամենամյա ազգային մրցույթի «Հարյուրաթերթ լոտոս» անվանակարգում առաջին մրցանակը ստացել է Մարիետտա Ստեփանյանցի խմբագրությամբ հրատարակված «Հնդկական փիլիսոփայություն» հանրագիտարանը: Դա հազար էջ ծավալով հնդկական փիլիսոփայության միակ ռուսալեզու գիրքն է:



Տպագրության եւ զանգածային հաղորդակցությունների Դաշնային Գործակալության եւ Սերգեյ Ֆիլատովի անվ. ՍԵԻՊ Հիմնադրամի հրավերով ԱՊՀ երկրներից գրքի տոնավաճառին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել երիտասարդ գրողներ, այդ թվում` հայ գրողներ Անահիտ Թադեւոսյանը, Ելենա Շուվաեւա-Պետրոսյանը, Հարություն Հովակիմյանը, որոնք «ԱՊՀ երկրների երիտասարդ գրողներ» բաժնում ներկայացրեցին իրենց գրքերը, հաղորդում է Analitika.at.ua-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---