ԲԱՔՎՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի ԱԳՆ շենքի առջեւ անց է կացվել չթույլատրված պիկետ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» , Ղարաբաղի հաշմանդամների միության, Ազգային-ժողովրդավարական կուսակցության («Գորշ գայլեր»), Կանանց Համակարգող խորհրդի անդամների կողմից: Շարժման մասնակիցները բողոքել են հայկական պատվիրակության հաջորդ շաբաթ նախատեսված Բաքու ժամանման դեմ: Պատվիրակությունը կմասնակցի Հարավային Կովկասի խնդիրներին վերաբերող ԵԱՀԿ միջազգային կոնֆերանսին: Պիկետի մասնակիցները բարձրաձայն շեշտում էին` «Մենք դեմ ենք հայերի ժամանմանը Բաքու», «Ամոթ նրանց, ովքեր հրավիրել են հայերին Բաքու», «Չի կարելի վերականգնել հարաբերությունները հայերի հետ` մինչեւ զավթած տարածքների ազատումը», «Կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններ, դադարեցրեք հարաբերությունները հայերի հետ»: ԱԳՆ անվտանգության ծառայության փորձերը` ցրել պիկետի մասնակիցներին եւ հեռուստաօպերատորներին, անհաջողության էին մատնվում: Մեկնաբանելով ցույցի կազմակերպիչների գործողությունները` ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ հայկական պատվիրակությունը ժամանում է ոչ թե ադրբեջանական կողմի, այլ ԵԱՀԿ հրավերքով: Միեւնույն ժամանակ, Գուլիեւը խոստովանեց, որ նման այցը երկխոսության մի ձեւ է: Նախարարն ասել է նաեւ, որ արտասովոր ոչինչ չի տեսնում հայերի Բաքու ժամանելու մեջ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---