ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ԱԳ նախկին նախարարի մտավախությունները քաղաքական նախանձի տիպիկ դրսեւորում են

PanARMENIAN.Net - «Ես չեմ կասկածում Արտաքին Գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի պրոֆեսիոնալիզմի եւ դիվանագիտական հմտություններում, բայց ինչ վերաբերում է նրա կողմից հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետ կապված նրա մտավախություններին, ապա դա հանդիսանում է նախանձի տիպիկ դրսեւորում», - այսօր Երեւանում կայացած Սոցիալ դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության մատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:



Ավետիսյանի խոսքերով, հնարավոր է, որ նախկին նախարարն արտահայտել է նման մտավախություններ, քանի որ նրա ղեկավարման շրջանում այդ գերատեսչության կողմից չեն արձանագրվել նման հաջողություններ:



Նախկին նախարարի արտահայտած մտավախությունների վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց նաեւ Լյուդմիլա Սարգսյանը, ով նշեց, որ ներկա դրությամբ Օսկանյանն ավելի անկեղծ է, քան Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավարելիս: «Նրա օրոք նույնպես երկիրը կարելի էր հասցնել այս վիճակին, բայց նա բավականին խելացի էր, որպեսզի գնար նման քայլերի», - նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---