Եթե Nabucco-ն լցվի իրանական գազով, Հայաստանի մասնակցությունը դրան միանգամայն իրական է 9 սեպտեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը, լավ իմպուլս է Բաքվի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին: «Եթե ղարաբաղյան հակամարտությունն այնպիսին է, որ այն հնարավոր կլինի լուծել մոտակա տարիներին, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կօգնի, որպեսզի ղարաբաղյան գործընթացը շարժվի մեռյալ կետից: Բայց եթե այն սառեցված է, ապա դժվար թե որեւէ բան փոխվի»,- նշել է վրացի քաղաքագետը: Նա Ղարաբաղի հիմնահարցում առաջընթաց չի սպասում` կապված հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների հետ, բայց միեւնույն ժամանակ ավելացրել է, որ գործընթացում հնարավոր կլինի դինամիկա տեսնել: «Ինձ թվում է, որ այդ դինամիկան կապված կլինի Թուրքիայի գործոնի հետ: Ինձ թվում է, որ Անկարան փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Երեւանի ու Բաքվի հետ»,- նկատել է Պաատա Զաքարեշվիլին: Գնահատելով Nabucco նախագծին Հայաստանի միանալու հնարավորությունը` վրացի քաղաքագետը հայտարարել է, որ եթե նախագիծը իրականացվի իրանական գազով, Հայաստանի մասնակցությունը դրան միանգամայն իրական է: «Բայց ես կասկածում եմ, որ նույնը կարելի է ասել նաեւ այն դեպքում, եթե նախագիծը ադրբեջանական գազով աշխատի»,- ճշտել է վրացի փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |