«Ժառանգությունը» նախատեսում է, որ ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումներ կկայանան 9 սեպտեմբերի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը արտաքին հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովին դիմել է օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հարցը ներառելու խնդրանքով, որպեսզի այդ խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպի»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանի խոսքով, այդ քայլով իշխանությունները ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ այդ հարցի շուրջ լայն քննարկումներ կազմակերպելուն: Նա նաեւ նշել է. «Կարծիք կա, որ ՀՀ ղեկավարությունը չի հասկանում այդ փաստաթղթերի իսկական էությունը կամ հակառակը. հասկանում է, բայց հույս ունի, որ վերջնական արդյունքում այդ Արձանագրությունները չի ստորագրի ինքնին Թուրքիան»: Սաֆարյանն ավելացրել է, որ Թուրքիան չի ստորագրի այդ փաստաթղթերը եւ չի բացի սահմանն այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանից որքան հնարավոր է շատ զիջումներ կորզի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |