«Օրինաց երկիրն» աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին10 սեպտեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս, նրանց, որ կոալիցիոն քաղաքական ուժերը միասնական կարծիք ունեն նախաստորագրված արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա դրության առնչությամբ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:Բիշարյանի խոսքով, «Օրինաց երկիր» կուսակցությունն ամբողջությամբ օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը: Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք կուսակցությունը որեւէ մտավախություններ կամ հակաճառություններ չունի Արձանագրությունների առաջնձին կետերի վերաբերյալ, նա պատասխանել է, որ կուսակցությունը նման մտվախություններ չունի, եւ շատ կարեւոր է, որպեսզի սկզբում կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները եւ սահմանը բացվի: Անդրադառնալով պատմական փաստերի հետազոտման ենթահանձնաժողովի ստեղծման թեմային` նա ընդգծել է, որ պատմական փաստերի հետազոտման ենթահանձնաժողովի օգնությամբ կարելի է պարզել այն հակասությունները, որոնք հուզում են երկու երկրներին: «Իսկ ինչ վերաբերում է այդ ենթահանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, ապա այդ փաստն անհերքելի է եւ քննարկման ենթակա չէ»,- նշել է Բիշարյանը: Լրագրողների հաջորդ հարցին Հայաստանի խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացման վերաբերյալ քվեարկության առնչությամբ «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշման մասին նա պատասխանել է, որ նախքան քվեարկությունը «դեռ շատ բան կփոխվի», սակայն այսօրվա դրությամբ կուսակցությունն այդ փաստաթղթերի առիթով որեւէ հակաճառություններ չունի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |