Հայաստանի բանտարկյալների մեծամասնությունը հրաժարվում է հասարակական պաշտպաններից

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Հրաժարում հասարակական պաշտպաններից» կլոր սեղանը, որին ներկա էին դատախազության, դատարանի, ոստիկանության ներկայացուցիչները եւ իրավաբաններ: Իրավաբանների ներկայացված զեկույցներում նշվում է, որ հասարակական պաշտպաններից ամենից շատ հրաժարվում են Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում:



2008 թ-ի տվյալներով 364 մեղադրյալներից 291 հրաժարվեցին հասարակական պաշտպանի ծառայություններից դեռ գործի հետաքննության ընթացքում, իսկ 2009 -ի տվյալներով պաշտպանից հրաժարվել է 42 մեղադրյալ 102-ից:



Իրավաբանների խոսքերով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ հանրությունը կամ տեղյակ չէ այս ծառայության անվճար լինելու մասին, կամ չի վստահում անվճար պաշտպանների ծառայությանը, կարծելով որ այդպիսի պաշտպանությունը ցածր որակ կունենա: Զեկույցում նաեւ նշվում է, որ քննիչներից շատերը ճնշում են գործադրում մեղադրյալների վրա, ստիպելով հրաժարվել հասարակական պաշտպաններից:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---