Վրացի զինվորների մարմիններն Ադրբեջանը ներկայացնում է որպես հայ զինծառայողների դիակներ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, որ իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետեւանքով 5 հայ զինծառայող զոհվել է, եւս 3-ը՝ վիրավորվել, որը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե »ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով՝ անկախ նրանից՝ հայկական կողմը կհրապարակի կորուստների թիվը, թե՝ ոչ»:



«Ռազմական փորձագետե Ջաֆարովի եւ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի եւ հասարակության «մարտական ոգին»՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը:



Ասվածի ապացույցը նաեւ vesti.az կայքում տեղադրված սպանված մեկ զինվորի լուսանկարն է՝ մակագրված որպես «զոհված հայ զինվորներ»: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի դիակ, որն արդեն տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում (http://kprf.ru/international/59203.html):
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---