ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրագործումը պետք է առավել արագ տեմպերով անցնի11 սեպտեմբերի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրականացումը պետք է առավել արագ տեմպերով ընթանա, գտնում է ՀՀ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Հակաճգնաժամային ծրագիրը լավ հիմք ունի ու իր դրույթներով բավականին լավն է, ուղղակի, ցանկալի կլիներ, որ նրա իրագործումն անցներ առավել արագ տեմպերով»,-ասել է նա: Ըստ նրա, 2009թ. փետրվար-մարտին արդեն եղել են այլ ծրագրեր, որոնք հաստատել է կառավարության օպերատիվ շտաբը, իսկ այդ ծրագրերի ֆինանսավորումը միայն այժմ է սկսվում: Այս համատեքստում Ղազարյանը հավելել է, որ դեռ 2-3 ամիս առաջ հիպոթեկային շուկայի մասնակիցներին պետերաշխիքներ են ներկայացվել, մասնավորապես «Էլիտ գրուպ» ընկերության կողմից, որի արդյունքում փոքր աճ է գրանցվել շինարարության ոլորտում հուլիս-օգոստոս ամիսներին: Ինչպես նշել է Միության նախագահը, եթե հիպոթեկային վարկավորումն արդյունքում դրական հետեւանքներ ունենա, ապա շինարարության ոլորտում զգալի աճ կգրանցվի: «Շինարարության ոլորտը վերջին 7-8 տարում 30-45 տոկոսի տնտեսական աճ էր ապահովում, իսկ այժմ տնտեսական անկումը կազմում է շուրջ 15-16 տոկոս: Եվ եթե 2009թ. մենք փակենք որոշ բացասական աճով, դրանում ոչ մի զարմանալի բան չի լինի»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր ձեռնարկել պետություն-բիզնես-մասնավոր հատված շղթայում` հաղթահարելու համար ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Ես տեսնում եմ, որ իմ գործընկերները չեն ընկճվում»,-նշել է Միության նախագահը: Համաշխարհային տնտեսությունն, ըստ արդյունաբերողի, ծանր ժամանակներ է ապրում, այդ թվում նաեւ Հայաստանը, թեեւ ոչ այդ չափով, ինչպես մեծ տնտեսությունները: «Հուսով եմ, որ 2010թ. մենք մուտք կգործենք նորմալ հիմքով, որոշ կայունացմամբ: 2009թ. մենք կավարտենք այն նվազագույն կորուստներով, որոնց մասին երազում էինք»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |