Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը Հայաստանի ռազմավարության ճկունության բաղադրիչներից մեկն է11 սեպտեմբերի 2009 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը Հայաստանի ռազմավարության ճկունության բաղադրիչներից մեկն է, անկախ հայ-թուրքական սահմանի բացումից, գտնում է ՀՀ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ըստ նրա, երկաթուղու շինարարությունը թույլ կտա Հայաստանին ելք ունենալ դեպի Պարսից ծոց եւ Միջին Ասիա արդեն Իրանի տարածքով: Այս առնչությամբ Ղազարյանն ասել է, որ սահմանի փակ լինելու պատճառով երկաթուղու դերը բարձրանում է: Ինչպես ասել է Ղազարյանը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը մշակվել էր դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք, եւ ճանապարհը պետք է պատրաստ լինել 10 տարի առաջ Վարդենիս-Ջերմուկ-Ջուլֆա երթուղով, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ նախագիծը չիրականացվեց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |