ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՍՊԱՍԱՎՈՐԸ11 ապրիլի 2002 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, երեկ կեսօրին Բեթլեհեմում, Սուրբ Ծնունդի եկեղեցու շեմին ավտոմատային կրակահերթով ծանր վիրավորվել է հայկական վանքի 22-ամյա սպասավոր Արմեն Սինանյանը: Վիրավորը շտապ տեղափոխվել է Երուսաղեմի «Հացասա» հիվանդանոց: Նախնական տվյալներով, սպասավորը ջուր էր տանում եկեղեցում ապաստան գտած մարդկանց, երբ իսրայելցի զինվորները կրակ են բացել զինված պաղեստինցու վրա: Մեկ այլ վարկածով, կրակոցը հնչել է եկեղեցուց` կրակում էին եկեղեցու սպասավորներին ուտելիք մատակարարող զինվորների ուղղությամբ: Ճշտվում են կատարվածի մանրամասները: Հիշեցնենք, որ արդեն մի շաբաթ է մոտ 60 քրիստոնյա-եկեղեցականներ թաքնվում են եկեղեցում: Դժվարությամբ ապաստարանը լքած` նրանցից մի քանիսի հայտարարությունների համաձայն, իրավիճակը եկեղեցում ծայրաստիճան բարդ է: Պարենի պաշարները բավարար չեն: Կան տվյալներ, որ պաշարվածները խոչնդոտում են եկեղեցի պարենամթերքի առաքմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |