Լեհաստանը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմա՞նը

PanARMENIAN.Net - Հայաստանը Լեհաստանից երեք երկաթուղային կազմ կգնի, որոնք կսպասարկեն Հայաստան-Թուրքիա գիծը: Անիվային գնացքների արտադրության Պոզնանսկի գործարանը` «Ցեգելսկի ՓԲԸ» դուստր ընկերությունը, պետք է Հայաստանին բեռնատար գնացքների երեք կազմ տրամադրի լոկոմոտիվների հետ միասին: Վերջերս Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը այցելեց գործարան: Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կողմին բիովառելիքով աշխատող փոքր էլեկտրոկայանների վաճառքի հնարավորության մասին, հաղորդում է լեհական Radio Merkury-ն:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---