ՀԿԵՈՒ-ն ակտիվորեն հետաքրքրվում է առողջապահության ոլորտի նախագծերով11 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են բժշկությանն ու առողջապահությանը, աշխատակիցների բժշկական սպասարկմանn եւ անձնակազմի բուժզննմանը վերաբերող հարցեր: «Ապրիի հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների վերականգնման ու երկարացման կենտրոնի կողմից, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀԿԵՈՒ-ն որոշեց ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը: «Ապրիի հպարտ» ծրագիրն իրականացվում է անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով: Այժմ ՀԿԵՈՒ-ն պատրաստ է հովանավորել նոր հիվանդների: ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն, հանդիսանալով «Ռուսաստանի Երկաթուղի» ԲԲԸ ձեռնարկության 100-րդ դուստր ընկերությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը` 30 տարի է, 10 տարի երկարացման իրավունքով առաջին 20 տարին աշխատելուց հետո` երկկողմ համաձայնությամբ: ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |