«Կայունություն» հասարակական շարժումը կներկայացնի իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն քաղաքական հարց չէ: Այն ներառում է մշակութապատմական եւ ազգային հարցեր: Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ քաղաքական քննարկումների անցկացումը կարեւոր է, բայց հասարակական սեկտորը պետք է ակտիվություն ցուցաբերի եւ ներկայացնի իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Կայունություն» հասարակական շարժման համանախագահ Սարգիս Հարությունյանը:



«Մեր շարժումը գտնում է, որ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի բոլոր հարեւան երկրների հետ»,- հայտնել է Սարգիս Հարությունյանը: Նա հաղորդել է, որ սեպտեմբերի 26-ին «Կայունություն» հասարակական շարժումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կանցկացնի ֆորում, որի շրջանակներում կներկայացնի իր պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վտանգների առնչությամբ:



«Կայունություն» հասարակական շարժումը միավորում է Հայաստանի 54 հասարակական կազմակերպություն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---