«ԱրմենՏելը» սկսել է ծառայության որակի բարձրացման ծրագիրը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը ( ապրանքանիշ Beeline) սկսել է սպասարկման մակարդակի բարձրացման ծրագիրը: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «ԱրմենՏելի» հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով կիրականացվի մոնիթորինգի ծրագիր` վաճառքի եւ ծառայության գրասենյակներում սպասարկման մակարդակի բարձրացման նպատակով: Ընկերությունը արդեն կազմակերպել է ինտենսիվ ուսուցման դասընթացներ, որոնց շնորհիվ կբարձրանա սպասարկման մակարդակը:



Ինչպես նշեց Անուշ Բեգլոյանը, ծրագրի շրջանակներում կստեղծվեն մոնիթորինգային խմբեր հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ ընկերության աշխատակիցների ներկայացուցիչներից: Նրանք կանցկացնեն Էքսպրես հարցումներ փողոցներում եւ Beeline գրասենյակի հարեւանությամբ: Մոնիթորինգի արդյունքները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար` ԶԼՄ-ներից եւ հաճախորդների սպասարկման ծառայությունից: Ծրագրերը նախատեսված են 3 ամսվա համար:



«Աշխատանքները կտարվեն այնքան ժամանակ, մինչեւ որ սպասարկման մակարդակը չհասնի ապրանքանիշի մակարդակին»,-ասաց Բեգլոյանը:



Սա Beeline ծրագրերի երկրորդ փուլն է: Առաջին փուլի ժամանակ անցկացվել էր վաճառքի գրասենյակների եւ ընկերության սպասարկման մակարդակի մոնիթորինգ, գնահատված էր դրանց ֆիզիկական վիճակը եւ հաճախորդների պահանջներին համապատասխանությունը: Ներկա պահին խիստ ուշադրություն է դարձվելու Beeline ծառայողների կուլտուրայի եւ աշխատանքի որակի վրա:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---