ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիային Patriot հրթիռներ վաճառել

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը ծանուցում է հղել ԱՄՆ Կոնգրեսին Թուրքիային 7,8 մլրդ դոլար գումարով Patriot հրթիռների հնարավոր վաճառքի մասին: Եթե տվյալ գործարքը տեղի ունենա, ապա Թուրքիան կրկին առաջատար դիրք կզբաղեցնի ամերիկյան սպառազինությունների գնման ցուցակում: Ինչպես նշում են Պենտագոնի համագործակցության եւ անվտանգության գործակալությունում, Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցերում:



«Ազգային շահերի տեսանկյունից, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է աջակցել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի պաշտպանունակության զարգացմանն ու ամրապնդմանը: Դա կնպաստի տարածաշրջանում բոլորի համար ընդունելի հավասարակշռության հաստատմանը», - հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի համագործակցության եւ անվտանգության գործակալությանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---