«Բաց երաժշտության փառատոնի» կազմակերպիչների հերթական անակնկալը

PanARMENIAN.Net - «Բաց երաժշտության փառատոնը», որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին բազմաժանր գալա-համերգով, շարունակում է երաժշտասերներին տարբեր անակնկալներ մատուցել: Այսօրվա համերգում զուգահեռաբար կցուցադրվի «Այստեղ» փաստագրական ֆիլմը` ամերիկյան գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մասին, որի ցուցադրությունը կլինի 2010թ.:



«Արդեն 5 տարի է, ինչ ես ամեն տարի գալիս եմ Հայաստան, տեղ որոնելու առաջին ամերիկյան ֆիլմի համար, որը լիովին կնկարահանվի Հայաստանում եւ Ղարաբաղում: Նախպատրաստական աշխատանքները տեւեցին 2 ամիս, նույնքան հարկավոր եղավ նկարահանումների համար»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Բարդեն Քինգը:



Նրա խոսքերով, փաստագրական ֆիլմի ցուցադրումը «Բաց երաժշտության փառատոնի»շրջանակներում որոշ չափով կնպաստի «Այստեղ» ֆիլմի ստեղծագործական խմբի հաջողությանը, քանի որ փառատոնն արդեն իսկ նվաճել է պրոֆեսիոնալ շրջանակների եւ հանդիսատեսի համակրանքը:



«Բաց երաժշտության փառատոնն» անցնում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում:



Փառատոնի հովանավորներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Կոնվերսբանկը եւ Ջինիշյան հիմնադրամը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---