ՈՒկրաինայի հայկական մամուլը դժվարություններ է ապրում ոչ բավարար ֆինանսավորման պատճառով

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները սփյուռքի ինստիտուտների գործունեության մեջ հանդիսանում են ամենակարեւոր համակարգային տարրերից մեկը: ՈՒկրաինայի հայկական պարբերական մամուլի վիճակը մնում է լարված մշտական անբավարար ֆինանսավորման պատճառով: ՈՒկրփոստի տվյալներով, ՈՒկրաինայի հայկական թերթերի առաջնորդն` «Հայկական լրաբեր» թերթն է` 171 բաժանորդ, անմիջապես նրան հաջորդում է «Արագած» թերթը` 157 բաժանորդ, «Կանչ» թերթը`տպաքանակը 3000 օրինակ, որը տարածվում է առանց բաժանորդագրության, հաղորդում է Analitika.at.ua-ն:



2008 թ-ն «Հայկական լրաբեր» թերթը փակեց բաժանորդագրությունը 336 բաժանորդների համար, սակայն արդեն այդ ժամանակ կային մեծ ֆինանսական խնդիրներ, քանի որ թերթը տպագրվում է թանկարժեք թղթի վրա եւ ունի որակյալ պոլիգրաֆիա: Ներկա ժամանակ թերթը տպագրվում է Օդեսայում: Բացի նշված թերթերից կան նաեւ մի քանի ամսագրեր, որոնք լույս են տեսնում միայն ֆրնանսավորման առկայության դեպքում, ինչպես օրինակ «Հայկական լրաբեր» ամսագիրը Դոնբասում: Ամսագրերից միայն «Մասիսի աղավնին» է, որ կայուն լույս է տեսնում եռամսյակը մեկ անգամ եւ ողջ տպաքանակը բաժանվում է անվճար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---