Գյումրիում ՏՏ կենտրոնը կմիանա օն-լայն ուսուցման ծրագրին

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հանգստյան օրերին Հայաստանի Աղվերան առողջարանային քաղաքում կայացած «առանց փողկապների» համաժողովի շրջանակներում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողներին հաղորդել է, որ Գյումրիում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կմիանա օն-լայն ուսուցման ծրագրին:



Բագրատ Ենգիբարյանը, մասնավորապես, նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում օն-լայն ուսուցման շատ քիչ օրինակներ կան, որից մեկը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ Ամերիկայի հայ ինժեներների ասոցիացիայի համագործակցության շրջանակներում ծրագիրն է:



Նրա խոսքերով, օն-լայն ուսուցման իրականացումը բավականին բարդ խնդիր է, առաջին հերթին` պայմանավորված լինելով տեխնիկական հանդերձվածության խնդրով:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---