ԵՄ. Հայաստանը չի մասնակցի Nabucco նախագծին15 սեպտեմբերի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքական խնդիրները, կապված Nabucco նախագծով գազի տարանցման հետ, լուծվել են: Այդ մասին Բաքվում հայտարարել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը: «Սակայն, եթե բանակցությունները Թուրքիայի հետ գազի սակագնի վերաբերյալ փակուղի մտնեն, ապա Եվրամիությունը կդիտարկի այլ հեռանկարային ուղղություններ: Սակայն նշեմ, որ Թուրքիան մեզ համար գերակա ուղղություն է համարվում եւ մինչ այժմ մենք գազի տարանցման այլ ուղիներ չենք քննարկել»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Nabucco նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը երբեք չի քննարկվել: «Հայաստանը չի մասնակցի Nabucco-ին: Տեղեկատվությունն այդ մասին չի համապատասխանում իրականությանը, քանի որ Nabucco նախագծի նախապատրաստմամբ ես եմ զբաղվում, եւ Եվրոպայում չեն դիտարկում Հայաստանի տարածքով այդ գազամուղի անցկացման տարբերակը: Մենք չենք փոխել մեր մտադրությունները, կա ծրագիր, որի համաձայն որոշված են այն երկրները, որոնց տարածքով իրականացվելու է գազի տարանցումը Եվրոպա, այդ ցանկում Հայաստանը չկա, եւ մենք աշխատում ենք այդ ծրագրի համաձայն»,-հայտարարել է Պիեբալգսը: Բաքվում անցնում է «Գազի ոլորտի համաշխարհային ենթակառուցվածքներ 2009, Կասպից տարածաշրջան» գործարար համաժողովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |