ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿԵԼ10 ապրիլի 2002 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է մշակել ԱՄՆ-ի հետ երկկողմ ռազմական համագործակցության նախագիծ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը: Նա նշել է, որ երկկողմ ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ոչ մի կերպ չի անդրադառնա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վրա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 4,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն: 2003 թվականին հանրապետությունում ՆԱՏՕ-ի հովանու տակ կանցկացվեն "Cooperative Best Effort-2003" զինավարժություններ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |