HSBC բանկ Հայաստանը 2010 թվականին ծրագրում է դեբիտորական քարտեր թողարկել

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ը ծրագրում է 2010 թվականին մեծ ներդրումներ կատարել դեբիտորական քարտերի ներմուծման համար: Այդ մասին նոր ծառայության շնորհանդեսի ընթացքում լրագրողներին հայտարարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Գալիք տարում բանկի հիմնական ներդրումները կիրականացվեն քարտերի ոլորտում: Մենք ծրագրում ենք մեր հաճախորդներին դեբիտորական քարտեր տրամադրել», - ասել է նա:



Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով, 2010 թվականին կթողարկվի շուրջ 20 000 դեբիտորական քարտ:



Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկը Երեւանում ունի 9 մասնաճյուղ եւ գրասենյակ, ինչպես նաեւ 46 բանկոմատ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---