Դաշնակցությունն Երեւանում հացադուլ է նախաձեռնել

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ շենքի առջեւ Դաշնակցության անդամները հացադուլ են սկսել, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրման դեմ: 24 մարդ արդեն սկսել է հացադուլը, ընդամենն արտգործնախարարության առջեւ շուրջ 100 մարդ է հավաքվել: Բողոքի ակցիային մասնակցում են Դաշնակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները:



Մեկ ժամ առաջ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, կազմված 16 անդամներից, լքեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը եւ ուղղվեց դեպի Հանրապետության հրապարակ` բողոքի ակցիային մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
---