ՀՅԴ Դաշնակցության հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ առաջարկությունները չներառվեն արձանագրություններում

PanARMENIAN.Net - Երեւանում, Հայաստանի ԱԳՆ եւ Կառավարության շենքերի առաջ սկսվել է նստացույց եւ հացադուլ, որը կազմակերպել է ՀՅԴ Դաշնակցությունն` ընդդեմ հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների: Նստացույցի եւ հացադուլի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են պաստառներ` «Ո'չ նախապայմաններին» գրվածքով: «Չուրանանք, Չզիջենք, Ընդվզենք»: Բացի այդ, ցույցի մասնակիցները տեղադրել են ցուցապաստառ, որում ներկայացված են փոփոխությունները, որոնք ՀՅԴ-ն առաջարկում է մտցնել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող փաստաղթղերի մեջ:



Միեւնույն ժամանակ ակցիայի մասնակիցները ԱԳՆ եւ Կառավարության շենքերի դիմաց իրականացնում են ստորագրահավաք` ի պաշտպանություն Դաշնակցության կողմից առաջադրված փոփոխություններին: «Մենք պահանջում ենք, որպեսզի իշխանությունները մեր կողմից առաջադրված փոփոխությունները ներառեն արձանագրության մեջ»: Այս փաստաղթղերն ամբողջությամբ հակահայկական են եւ դրանք նման տեսքով ստորագրել չի կարելի: Նստացույցը եւ հացադուլը կշարունակվեն անժամկետ, մինչեւ որ մեր առաջարկները հաշվի չառնվեն», - հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:



Իր հերթին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցության կողվից Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ: «Արդեն երկու շաբաթ է անցել Արձանագրությունների հրապարակումից, իսկ Հայաստանում դեռ չեն ընթանում քաղաքական խորհրդակցություններ հայ - թուրքական հարաբերությունների շուրջ: Երկրի հասարակությունը փաստացի տեղյակ չէ իրադարձությունների զարգացումից», - նշեց ՀՅԴ բյուրոյի անդամը:



Հացադուլ են սկսել 24 մարդ: Նրանում մասնակցում են ինչպես ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները, այնպես էլ կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---