Հայաստանի ԱԳ նախկին նախարարը քաղաքական խորհրդակցությունների «օգտավետության» հույս ունի15 սեպտեմբերի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Եթե քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպմանը հաջողվի փոփոխությունների հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում, ապա այդ հանդիպումը կարելի է օգտակար անվանել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սեպտեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություն կկայանա հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի նախագահը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը: Սա նման ձեւաչափում Սերժ Սարգսյանի հաշվով արդեն երրորդ հանդիպումն է: Ավելի վաղ կայացած խորհրդակցությունների թեման Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերն էին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |