«Սակայն» մոնոներկայացմամբ Վահե Բերբերյանը սկսում է իր հյուրախաղերը աշխարհի 18 երկրներում15 սեպտեմբերի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Բացելով ցուցահանդեսը, ես կներկայանամ որպես նկարիչ, խաղալով բեմականացման մեջ, ես, անկասկած, կներկայանամ որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր, իսկ եթե մի խոսքով, ապա ես դերասան եմ, հաջողակ դերասան: Դրան էի ես ձգտում 12 տարեկանից»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է հումորիստ, նկարիչ, դերասան եւ գրող Վահե Բերբերյանը: Բավական մեծ ճանաչում ստանալով հայ սփյուռքի շրջանակներում, ամերիկահայ հումորիստ Վ.Բերբերյանն առաջին անգամ իր մոնոներկայացմամբ հանդես եկավ Հայաստանում 2006թ., այն էլ հանդիսատեսի նեղ շրջանակի համար: Այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն կունենան գնահատել նրա դերասանական տաղանդը: Սեպտեմբերի 17-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մեկ օր անց «32» ակումբում Վահե Բերբերյանը հանդես կգա «Սակայն» մոնոներկայացմամբ: Երեւանյան ներկայացումներով դերասանը կսկսի իր շրջագայությունը, որը կտեւի մեկ ու կես տարի եւ կներառի ելույթները աշխարհի 18 քաղաքներում: «Ինձ համար կարեւոր էր հյուրախաղերը Երեւանից սկսել, որտեղ ես ինձ ինչպես տանն եմ զգում»,-ասել է Վահե Բերբերյանը: Բերբերյանն իր ստեղծագործական հաջողության գրավականն է համարում մշտական շփումը հարուստ ներքին աշխարհ ունեցող մարդկանց հետ եւ աշխարհընկալման փոփոխության միջոցով կերպարանափոխվելու իր կարողությունը: «Ճշմարիտ է «լռությունը ոսկի է» արտահայտությունը, սակայն ես չեմ սիրում ոսկի եւ լռությանը գերադասում եմ ծիծաղը: Ինձ համար մենախոսությունն իմ մեջ ապրող դերասանին ու դրամատուրգին արտահայտելու լավագույն միջոցն է: Իմ նոր աշխատանքը հումորով համեմված մտքերն են բնավորության հայկական գծերի եւ ընդհանուր առմամբ հայերի մասին»,-ասել է Վահեն իր վերջին աշխատանքում: Իր նախորդ «Եվ այլն», «Նաեւ» եւ «Տակավին» մոնոներկայացումները Բերբերյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Հայաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Ավստրալիայում: «Տակավինի» ստեղծումից հետո «Սակայնը» դրամատուրգի առաջին գործն է վերջին հինգ տարում: Երեւանյան հյուրախաղերի կազմակերպիչն է Deemcommunications ընկերությունը: Ընկերության նպատակն է ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում գործող եւ հայկական սփյուռքի շրջանակներում ճանաչում ստացած արվեստի գործիչներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |