Երեւանցիներին տրված է բացառիկ հնարավորություն ծանոթանալ հայերի կյանքի հետ Օսմանյան կայսրությունում15 սեպտեմբերի 2009 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բացվեց «Իմ թանկագին եղբայր` հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Civilitas հիմնադրամի եւ թուրքական Birzamanlar հրատարակչության կողմից: Ցուցահանդեսը հնարավորություն կտա այցելուներին մինչեւ սեպտեմբերի 28 ծանոթանալ Օրլանդո Կոլումելոյի մոտ հարյուր բացիկների հավաքածուի հետ, որոնք նկարագրում են հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում 1900-1910թթ. ընկած ժամանակահատվածում: «Այս ցուցահանդեսը, որը անցկացված էր աշխարհի ութը քաղաքներում, այդ թվում նաեւվ Ստամբուլում, ամբողջական պատկերացում է տալիս Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքի մասին»,- ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարեց Civilitas հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը: Բացման արարողությանը նաեւ ներկա էր թուրքական Birzamanlar հրատարակչության սեփականատեր, պատմաբան Օսման Կոկերը: 2005 թ-ին Ստամբուլում նա կազմակերպել էր «Իմ թանկագին եղբայր» ցուցահանդեսը եւ գիրք է հրատարակել նվիրված այդ հավաքածուին: «Թուրքիայում պատմությունը ներկայացնում են միայն թուրքական տեսակետից: Թուրքական դպրոցներում սովորեցնում են, որ Թուրքիայի բոլոր քաղաքները թուրքերն են կառուցել: Եւ երբ խոսում են քաղաքի ոչ մահմեդական բնակչության մասին, ապա նրանց բացասաբար են ներկայացնում: Ոչ մի բան չի խոսվում այն մասին, թե ինչ դեր է խաղացել քրիստոնեական բնակչությունը քաղաքի զարգացման եւ սոցիալ-տնտեսական երկրի կյանքի գործում»,-ասաց Օսման Կոկերը: Նրա խոսքերով, թուրք ժողովրդին վստահեցնում են,որ երկրի ոչ մահմեդական բնակչությունը Թուրքիայում առաջացավ XX դարի սկզբում, եւ նրանք թուրքերի ետեւվում համագործակցում էին թշնամու հետ: «Այսպիսի պատմության մեկնաբանումը առաջացնում է ազգայնամոլական տրամադրություններ երիտասարդ սերնդի մոտ», - ընդգծեց թուրք պատմաբանը: Նրա խոսքերով, հայ ժողովրդի մասին այդ կարծրատիպերը կոտրելու համար նա որոշեց գրել գիրք ` «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» եւ կազմակերպել այս «Իմ թանկագին եղբայր» ցուցահանդեսը: Ստամբուլի ցուցահանդեսը մեկ օրվա մեջ հավաքեց մոտ 7000 այցելու` ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին: «Ցուցահանդեսին թուրքերը ասում էին, որ «իրենց քաղաքներում էլ առաջ հայեր էին ապրում»: Այսինքն, հայը, որին միշտ պատկերացնում էին թշնամու դերում, հիմա դարձավ իրենց «համաքաղաքացին», «հարեւանը»,-հայտարարեց թուրք պատմաբանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 28-ը: Օսման Կոկերը պատրաստակամություն հայտնեց անձամբ ծանոթացնել ներկայացված ցուցանմուշների հետ ցուցահանդես այցելող ուսանողներին եւ խմբերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |