Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ վարվող այժմյան քաղաքականությունը կփոխվի՞15 սեպտեմբերի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Այն փաստը, որ Թուրքիայում հայկական հուշարձանների վերանորոգումից հետո ցուցատախտակների վրա չի հիշատակվում հայկական պատկանելիությունը` վկայում է, որ դա թուրք ազգայնամոլների ձեռքի գործն է: Այս մասին PanARMENIAN.Net - ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք պատմաբան, Birzamanlar հրատարակության տնօրեն Օսման Քյոքերը: «Այս կերպ թուրք ազգայնամոլները ուզում են ցույց տալ, որ այս տարածքներում չի եղել հայկական ժառանգություն: Սա ազգայնամոլների աշխատանքի ոճն է», - նշեց թուրք պատմաբանը հիշեցնելով, որ Անի քաղաք մտնելիս, որը հայտնի էր ամբողջ աշխարհին իր հայկական հուշարձաններով եւ եկեղեցիներվ, չի մնացել ոչ մի գրվածք, որը կվկայեր այդ քաղաքում հայերի ներկայության մասին:Այդուամենայնիվ, Օսման Քյոքերի կարծիքով Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ վարվող այժմյան քաղաքականությունը կփոխվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |