Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը15 սեպտեմբերի 2009 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը սեպտեմբերի 13-ին հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Հանդիպմանը դեսպան Առաքելյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր` երկկողմ հարաբերությունների զարգացմանն առավել նպաստելու եւ նախանշված երկկողմ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:Իրանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը: Գրիգոր Առաքելյանը հույս հայտնեց, որ Իրանի նոր կառավարության վերջնական ձեւավորումից հետո կշարունակվեն երկու երկրների պաշտոնատար անձանց փոխայցելությունները եւ նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը` ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետագա զարգացման, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |