ՀՀ ԱԺ նիստում «Ժառանգությունը» կրկին քննադատել է հայ-թուրքական Արձանագրությունները15 սեպտեմբերի 2009 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան ԱԺ նիստում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներ` Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկան հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ քննադատեցին ներկա գործընթացի ընթացքը, մասնավորապես` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապես ստորագրված Արձանագրությունները:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ Արձանագրությունների ստորագրությամբ Հայաստանը ընդունում է թուրքական կողմի նախապայմանները, քանի որ Հայաստանին ստիպում են ճանաչել Թուրքաիայի սահմանները ոչ թե միջազգային սկզբունքների հիման վրա, այլ ընդունում են թուրք-բոլշեւիկյան դավադրական պայմանագրերը: Սաֆարյանը նաեւ նշեց, որ համաձայն արձանագրությունների ՀՀ-ն տարածաշրջանային հակամարտությունների դեպքում ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Անըդունելի է նաեւ միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը պատմական հարցերի քննարկման համար, ինչը կծառայի թուրքական ռազմավարությանը, այն է` հետաձգել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»,-ընդգծեց Սաֆարյանը: Սաֆարյանը նաեւ «Ժառանգության» անունից պահանջում էր Արձանագրությունները դնել համապետական հանրաքվեի, զուգահեռ ներառելով դրա մեջ ՀՀ նախագահին վստահության քվեի հարցը: Այդ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նույնպես խոսում էր հայ-թուրքական արձանագրությունների մասին եւ առաջարկեց ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին հանդես գալ միասնական հայտարարությամբ, որ ստորագրված Արձանագրությունները պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ արձանագրություններից պետք է հանվեն բոլոր այն կետերը, որոնք նշեց Սաֆարյանը: «Ժառանգության» ղեկավարության նախագահ`պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սատարեց իր կուսակիցներին եւ ընդգծեց, որ չնայաց իրենց կուսակցության վրա իշխանությունների կողմից ճնշում գործադրելուն, «Ժառանգությունը» հետեւողական կլինի Հայաստանի ազգային բոլոր հարցերում` սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ վերջացրած 2008 թ-ի մարտի 1 իրադարձությունների իրական մեղավորների անունների բացահայտմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |