«Ռուսական խոսքի օրեր»-ի պես միջոցառումնեը կարեւոր են հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման շրջանակներում15 սեպտեմբերի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումներին մասնակից գրականության, հրապարակախոսության, զանգվածային լրատվության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի բնագավառների մեկ տասնյակից ավելի ռուս ներկայացուցիչների: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:Նախագահն ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը հումանիտար ոլորտում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային փոխգործակցության զարգացման եւ մեր երկրում ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի տարածման գործում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի կրթական համակարգի բոլոր օղակներում դրված է բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունը ռուսաց լեզվի տարբեր օլիմիպիադաներում Հայաստանի արձանագրած հաջողություններն են: Հյուրերը նախագահին պատմել են իրենց տպավորությունների, հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման նոր մտահղացումների մասին: Մասնավորապես, խոսվել է դպրոցական եւ ուսանողական փոխանակումներ, նաեւ գրական եւ թատերական շրջանակների հետ համատեղ նախագծեր իրականացնելու մասին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերի նախաձեռնությունները եւ ասել, որ ուրախ կլինի տեսնելու, որ ներկայացված առաջարկները որոշ ժամանակ անց արդեն վերածվել են կոնկրետ ծրագրերի: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո սեպտեմբերի 9-15 Հայաստանում անցնում էին «Ռուսական խոսքի օրեր»: «Ռուսական խոսքի օրերի» գլխավոր հովանավորները Հայաստանում ՎՏԲ Բանկ Հայաստանն ու «Արմավիա» ավիաընկերությունն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |