ԵՄ-ն 33 մլն եվրո կհատկացնի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը15 սեպտեմբերի 2009 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը նախատեսում է 33 մլն եվրո հատկացնել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանըՏնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ Խորհրդատվական Խմբի հետ համատեղ կազմակերպել են բարձր մակարդակի սեմինար «ԵՄ հետինտեգրման քաղաքական եւ տնտեսական հետեւանքները. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով: Սեմինարի ընթացքումքննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներումՀայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններիխորացման հորիզոնները եւ մասնավորապես՝ համագործակցության չորս գերակա ոլորտներից՝ տնտեսական ինտեգրման ու հետագայում հնարավոր Համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ զարգացումները: Սեմինարի ժամանակ ներկայացվել է «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որի իրականացման համար ԵՄ-ն նախատեսում է շուրջ 33 մլն եվրո հատկացնել Հայաստանին` 2011-2013թթ. ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման համար: «Այս ծրագիրն ենթադրում է առավել խորը երկկողմ համագործակցություն ընդլայնված ձեւաչափով»,-Երեւանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում եւ Հարավային Կովկասում ԵՄ-ի արտաքին կապերի գլխավոր տնօրինության վարչության ղեկավար Ջոն Քյաերը: «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը, որին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան, պաշտոնապես ներկայացվեց Եվրամիության գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ մայիսին Պրահայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |