Իսրայելում կաննեցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը

PanARMENIAN.Net - Իսրայելի հայերի «Արարատ» միության նախաձեռնությամբ եւ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի համաձայնությամբ սկսվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը` նվիրված Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են «Արարատ» միությունում:



«Բազմաթիվ պետություններ են ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, աշխարհի տարբեր անկյուններում վեր են խոյանում Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողներ, իսկ Սուրբ երկրում` Իսրայել պետությունում, կառուցվող հուշահամալիրը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ մեկ քայլ` պատմական արդարության վերականնման ճանապարհին»,- ասվում է Իսրայելի հայերի միության նախաահ Աշոտ Մարտիրոսյանի նամակում` ուղղված համայն հայությանը:



«1915 թ. ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման սուրբ ործն իրականացնելու համար մենք ակնկալում ենք րոլորիդ օժանդակությունը, խնդրում ենք բոլորիդ բարոյական եւ նյութական աջակցությունը, ինչը ցուցաբերելով` կճանաչվեք հուշահամալիրի պաշտոնական հովանավոր եւ ձեր ներդրումը կունենաք Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման սրբազան ործում: Շնորհակալ ենք օնության եւ աջակցության համար»,- ասվում է Աշոտ Մարտիրոսյանի նամակում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---