Հայաստանի ու Վրաստանի հոկեյի ֆեդերացիաների նախագահները զոհվել են Թուրքիայում տեղի ունեցած վթարից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիս-արեւելքում, Էրզինջան քաղաքից 10 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել` Ստամբուլից եկող ուղեւորատար ավոտբուսը դուրս է եկել իր գծից եւ դիմահար բախվել է «Տոյոտա» մակնիշի ջիպի հետ: Մեքենայի բոլոր վեց ուղեւորները տեղում մահացել են:



Ինչպես պարզվեց հետագայում, ջիպում էին գտնվում ՀՀ տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը (41տարեկան), նրա կինը Գայանե Հարությունյանը (40 տարեկան) եւ որդին (18 տարեկան), ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացիներ Լաշա Ցագարեիշվիլին (41 տարեկան) եւ Տեո Բերձենիշվիլին (42 տարեկան): Ջիպի ղեկին էր Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Դենիս Դավիդովը (40 տարեկան):



Ավտոբուսում 46 ուղեւոր կար, որոնցից 14-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---