Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում տեղի կունենա «Ավտո-սիթի» ավտոշոուն16 սեպտեմբերի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում` հատուկ ձեւավորված եւ սարքավորումներով զինված «Տուն դեպո» տարածքում տեղի կունենա իր տեսակի մեջ եզակի «Ավտո-սիթի» ավտոշոուն: Ինչպես պնդում են շոուի կազմակերպիչները, հղում անելով անցկացված հարցման արդյունքների վրա, սա խոշորագույն միջոցառումն է Հայաստանի բոլոր ավտոսիրողների համար, այն մեծ պահանջարկ ունի այցելուների եւ միջոցառման գործընկերների շրջանում: «Ավտո սիթին», որը ունի ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ դասական ավտոսալոնի ձեւաչափ, այցելուներին կներկայանա 10 բաժիններով` մոտո եւ հիդրոտեխնիկա, ավտոպահեստամասեր, ավտոկոսմետիկա եւ աքսեսուարներ, յուղեր եւ ավտոքիմիա, ավտոէլեկտրոնիկա, թյունինք, ավտոսպաոսարկում, ավտոդողեր եւ սկավառակներ, անվտանգության համակարգեր, ավտովարկավորում եւ ավտոապահովագրություն: «Ավտո-սիթիի» կազմակերպիչները հավաստիացնում են. «Մայրաքաղաքի ավտոշոուի այցելուներին եւ մասնակիցներին սպասում են բազում անակնկալներ, մրցույթներ եւ մրցանակներ: Ավտոշոուի կազմակերպիչն է«FourthP» ընկերությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |