ՀՀԿ. Ժամանակավոր հանձնաժողովն արել է իր լիազորությունների մեջ մտնող ամեն ինչ16 սեպտեմբերի 2009 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Մարտի 1-ի Փաստահավաք հանձնաժողովը մեծ աշխատանք է տարել, եւ ես կարծում եմ, որ պատգամավորները հավանություն կտան հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի հաշվետվությանը», - լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, մեկ ու կես տարվա ընթացքում հանձնաժողովը շատ լավ է աշխատել, սակայն, միանգամայն հասկանալի է, որ բոլոր հարցերին պատասխանել հնարավոր չէ:«Հանձնաժողովն արել է իր լիազորությունների մեջ մտնող ամեն ինչ: Ես կարծում եմ, որ հաշվետվությունն առավել լիարժեք կլիներ, եթե ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտի փոխարեն մասնակցեին հանձնաժողովի աշխատանքին: Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի որոշումը հիմք չէ դատավարության համար, նրա եզրակազությունները զուտ խորհրդատվական բնույթ են կրում», - ընդգծել է Շարմազանովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |