Կառավարության ժամանակավոր հանձնաժողովի հետեւությունները հիմնված են փաստերի բազմակողմանի ուսումնասիրության վրա

PanARMENIAN.Net - «2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների կառավարության ժամանակավոր հանձնաժողովը հիմք ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը»,- լրագրողներին ասաց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:



Նրա խոսքերով կա եւ ուրիշ տեսակատ` հանձնաժողովի կողմից չկար հավասարակշռված մոտեցում: «Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մարտի 1-ին դեպքերի քննության համար իրավապահ մարմինների կողմից նախատեսված էր անցկացնել օպերատիվ քննչական աշխատանք: Դրա փոխարեն քայլեր էին ձեռնարկվել, որոնք ուղղված էին զանգվածային միջոցառումների կասեցմանը, այսինքն կար մի որոշում, որը մնաց թղթի վրա, իսկ իրականում արվեց մի ուրիշ բան»,-ընդգծեց Մինասյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---