Վահրամ Աթանեսյան. Տեսականորեն «Ռուսաստան նախագիծը» հնարավոր է17 սեպտեմբերի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ նման ծրագիր իրականումգոյություն ունի: Հնարավոր է, որ իտալական լրատվամիջոցի համարհիմք են ծառայելռուսաստանյան որոշ վերլուծականհաստատությունների մտահանգումները, բայց դրանքհազիվ թե Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության ուղեծրումեն գտնվում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ըստ նրա, ոչինչ միանշանակ բացառված չէ, քանի դեռ, ինչպես ասում են, տեսականորեն դա հնարավոր է: Բայց նույնիսկ այդ դեպքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը «Ռուսական միության» մեջ չափազանց նվազ հավանական է թվում, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: «Նկատի ունենալով, որ ռուս- վրացական հարաբերությունները խիստ սրված են եւ, հավանաբար, տեսանելի ապագայում դրանք չեն կարգավորվելու, պետք է բացառել նաեւ Վրաստանի միջոցով Հայաստանի հետ կայուն կապ ունենալու Ռուսաստանի հնարավորությունը»,-ասել է պատգամավորը:Ավելի վաղ իտալական Limes ամսագիրը տեղեկություններ է տարածել, որ Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, մշակում են «Ռուսաստան նախագիծ« ծրագիրը: Ըստ ամսագրի, որը մասնագիտանաւոմ է աշխարհաքաղաքականության վրա, նախագիծն ենթադրում է առանձին տարածքների վերականգնում ՌԴ կազմում` Մերձդնեստրի, Հարավ-Արեւելյան Ուկրաինայի եւ Ղրղղզստանի: Նախագծում գաղափար կա «Ռուսական միության» ստեղծման վերաբերյալ` Բելառուսի, Կենտրոնական Ուկրաինայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, Ղազախստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ, նաեւ ռազմական դաշինքի կնքում Ուզբեկստանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |