Երեւանում անցկացվում է հայ - գերմանական բիզնես ֆորում17 սեպտեմբերի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանում է գտնվում Գերմանիայի տնտեսության եւ տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակն է բիզնես հարաբերությունների խորացումը գյուղատնտեսության, սննդային արդյունաբերության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Այցի շրջանակներում նախատեսվում է հայ եւ գերմանացի ձեռներեցների հանդիպում, ինչպես նաեւ տեղական կազմակերպությունների այցելություններ: Հայ - գերմանական բիզնես ֆորումի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը: «Գերմանիան Հայաստանում իրականացնում է բավականին ակտիվ ներդրումային քաղաքականություն», - հինգշաբթի լրագրողներին ասաց Հայկական զարգացման գործակալության նախագահի տեղակալ Վալերի Շաբանովը: Նրա խոսքերով այսօրվա դրությամբ գերմանական դներդրումների ծավալը Հայաստանում հասնում է 100 մլն. դոլարի, իսկ ապրանքաշրջանառությունը հինգ տարիների ընթացքում (2004-2008թթ) հասել է 1.5 միլիարդ դոլարի: «Ես հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը 16 գերմանական եւ 40 հայկական ձեռներեցների միջեւ կնպաստի ապրանքաշրջանառության աճին», - հավելեց նա: Դրա հետ մեկտեղ Շաբանովը նաեւ նշեց, որ կա մեծ պոտենցիալ բազմաթիվ ոլորտներում համագորխակցության խորացման համար: «Մենք բազմաթիվ բաներ ունենք ընդօրինակելու մեր գերմանացի գործընկերներից, իսկ համատեղ հանդիպումները միշտ անցնում են բավականին կառուցողական մթնոլորտում», - նշեց նա: Վալերի Շաբանովը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցված օտարերկրյա կապիտալ ունեցող ձեռնարկություններից (3700) գրեթե կեսը գերմանական են: 2008թ.ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 438.9 մլն դոլար, ընդ որում արտահանումը կազմել է 183.7 մլն դոլար, իսկ ներմուծումը 255.2 մլն դոլար: Հայաստանը Գերմանիա է արտահանում երկաթ, պողպատ, պղինձ եւ մետալուրգիայում օգտագործվող տարբեր հումքեր, իսկ ներմուծում է էլեկտրոնային սարքավորումներ եւ մեքենաշինության ճյուղի արտադրանք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |